19/02/2026

Սերգեյ Մովսիսյանի «մազերը բիզ-բիզ են կանգնում», նա ընդամենը հերթական արձակուրդում է

Sergey Movsisyan Aragatsotn

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն իր՝ մեկ շաբաթով արձակուրդ մեկնելը որևէ կերպ չի կապում իր օգնականին առաջադրված մեղադրանքի և ընդհանրապես, իր անվան շուրջ վերջին օրերին ծավալված քննարկումների հետ։

«Ախր ինչո՞ւ չեք հասկանում, որ այս համակարգն այլ կերպ է աշխատում։ Ես շատ շուտ էի դիմում գրել, որ այս օրերին արձակուրդում լինեմ։ Մալյբրի համակարգում ամսաթիվը, եթե չեմ սխալվում, երևում է, բայց ես չեմ ուզում նման բաներ հրապարակել, ով ինչ ուզում է, թող մտածի»,- ասել է Մովսիսյանը։

Նա նկատել է՝ այս օրերին այնպիսի քննարկումներ ու վերլուծություններ է կարդում, որ «մազերը բիզ-բիզ են կանգնում»։