05/02/2025

Այս մեքենայում խտացված է այն ամենը, ինչի պատճառով մենք բազմիցս կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ․ Լուսանկար, Թորոսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որ ականատես է եղել, թե ինչպես է մաշված ռուսական համարներով մեքենան խախտում երթևեկության կանոնները։

«Խաղաղության շուրջ երեկվա բանավեճից հետո այսօր կեսօրին մեքենա վարելիս ականատես եղա մի իրավիճակի. կենացային հայրենասիրությամբ «համեմված» և մաշված ռուսական համարներով մեքենան խախտում է երթևեկության կանոնները՝ հատելով հոծ գիծը։

Ըստ էության՝ այս մեքենայում խտացված է այն ամենը, ինչի պատճառով մենք բազմիցս կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ, երբ ասել ենք կենացային հայրենասիրական ճառեր, բայց թքած ենք ունեցել սեփական երկրի, դրա բյուջեի և օրենքների վրա»,- գրել է նա։