18/02/2026

Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Իոաննիսյան

Daniel Ioannisyan
«Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից (ակնհայտորեն՝ պատահաբար)»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը: «Շատ էպիկ է, որ օրեր առաջ կրեմլյան քարոզիչները պատմում էին, որ Հայաստանում ֆրանսիական ՀՕՊ-ը վտանգ է քաղավիացիայի համար: Այնինչ վերջին 10 տարում հենց ռուսական ՀՕՊ-ն է քաղաքացիական ավիացիայի գլխավոր մեղավորը: Այսպես. -2014 թվականին ռուսները ռուսական ԲՈւԿ համակարգից խոցեցին Մալայզիական Բոինգ 777-ը՝ 298 զոհ, -2019 թվականին իրանցիները ռուսական ՏՕՌ համակարգից խոցեցին ուկրաինական Բոինգ 737-ը՝ 167 զոհ, -2024 թվականին ռուսները հավանաբար Պանցիր համակարգից խոցեցին ադրբեջանակն Էմբրաեր 190-ը՝ 38 զոհ: Այլ կերպ ասած, վերջին մոտ 10 տարում ռուսաստանյան հակաօդային միջոցներից քաղաքացիական ինքնաթիռի խոցման արդյունքում մահացել է առնվազն 503 մարդ: Հ.Գ. Հալալ է բրազիլիացի ինժիներներին, ում ստեղծած ինքնաթիռը ՀՕՊ-ի կողմից խոցվելուց հետո 200 կմ թռչել է՝ ընկնելուց հետո էլ մարդկանց մի մասը ողջ է մնացել»: Գրառման մեջ Իոաննիսյանը նաև իր ասածը հիմնավորող հղում է հրապարակել: Հիշեցնենք՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտարարել է, որ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Կրեմլը չի մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.