Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդօգնության և գինեկոլոգիական բաժանմունքից հայտնում են, որ 25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել՝ բժիշկներ Լիլիթ Մկրտչյանի և Ամալյա Կուրղինյանի օգնությամբ:
Բաժանմունքի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի խոսքով՝ նորաթուխ մայրիկը և զույգ փոքրիկներ Ալենն ու Ալեքսը իրենց շատ լավ են զգում և անհամբեր սպասում են տուն վերադարձին։
Որպես ամփոփում՝ 2024 թվականին՝ մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ, Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է 670 երեխա, որոնցից՝ 343-ը՝ տղա և 318-ը՝ աղջիկ:


Բաց մի թողեք
Ինչու է ուշացել պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը և երբ այն կտրամադրվի
Հայաստանում վիրուսները մի քիչ պակասել են, սակայն ակտիվ են որոշները
Ավանեսյանը՝ Հայաստանում կեղծ դեղերի ահազանգերի մասին