Հարավային Կորեայում ուժային կառույցի 150 աշխատակցի չի հաջողվել ձերբակալել նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլին։
Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահի կողմնակիցները խափանել են ոստիկանների՝ նրան ձերբակալելու փորձը:
Հարավային Կորեայի նախագահի ձերբակալությունը «գործնականում անհնարին» է ստացվել։ Իրավիճակը փակուղի է մտել, երբ ոստիկանությունը փորձել է ներխուժել ցուցարարների բազմության միջով Յոլի՝ Սեուլի նստավայրի տարածք։ Քննիչները որոշել են դադարեցնել պաշտոնանկ արված նախագահի ձերբակալման հրամանի կատարումը, գրել են ԶԼՄ-ները։
Դեկտեմբերի 31-ին դատարանը կալանքի որոշում էր կայացրել Յոլի նկատմամբ՝ կապված երկրում ռազմական դրություն մտցնելու հետ։ Նա մեղադրվում է իշխանության չարաշահման և ապստամբություն կազմակերպելու համար։
«Ձերբակալումը, մեր գնահատմամբ, անհնար է համառ դիմադրության պատճառով», – հայտնել է Հարավային Կորեայի կոռուպցիայի հետաքննության բյուրոն:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ