Սարդարապատի հուշահամալիրում հունվարի 8-ին տեղի է ունեցել 2025 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մարզի ուժային կառույցների, համայնքների ղեկավարներն ու նորակոչիկների հարազատները:



Ինչպես հայտնել են մարզպետարանից, ավանդույթի համաձայն ներկաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին։

Ձմեռային առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ իր ողջույնի և բարեմաղթանքի խոսքն է հղել մարզպետ Արգիշտի Մեխակյանը:








Բաց մի թողեք
Դեկտեմբերի 13-ի աստղագուշակ․ Ստեղծագործականությունը բարձր կլինի, և կարող են ի հայտ գալ որոշ օրիգինալ գաղափարներ
«Նոան» հաղթել է «Լեգիային» և ապահովել Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր․ Լուսանկար
Լևոն Արոնյանը դարձել է Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող. Լուսանկար ընտանիքի հետ