Ռուսաստանը շահագրգռված է Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման գործով բացարձակապես օբյեկտիվ և անաչառ հետաքննությամբ։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անհրաժեշտ հանձնարարականներ են տրվել քննչական մարմիններին: Մենք շահագրգռված ենք բացարձակապես օբյեկտիվ, անաչառ հետաքննության մեջ՝ պարզելու այս աղետի պատճառները», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը հիշեցրել է, որ աղետից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու անգամ հեռախոսով զրուցել են, և ՌԴ ղեկավարը նույնպես ներողություն է խնդրել և ափսոսանքի խոսքեր հայտնել։
«Ստացվում է, որ ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ օգնությունն ու համագործակցությունը այս վթարի պատճառների հետաքննության գործում»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։






Բաց մի թողեք
Պուտինի «արտառոց վարքը», նա ծանր հիվանդ է․ Լուսանկար
Ավագ սերժանտների խումբն ի՞նչ առաքելությամբ էր գտնվել Գյանջայում
Նրանք փորձել են կարճաժամկետ հարց լուծել և ի դեմս մեկը մյուսի «թշնամի չվաստակել»