Դատավոր Արգիշտի Ղազարյանի լիազորությունները՝ որպես Վարչական դատարանի նախագահ, դադարել են։
Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։ Ըստ տեղեկության՝ դատավորն է հրաժարականի դիմում ներկայացրել, իսկ թե որն է պատճառը, այս պահին հայտնի չէ։
Նշենք, որ Ղազարյանը կշարունակի պաշտոնավարել որպես վարչական դատարանի դատավոր, իսկ դատարանի նախագահի պաշտոնը համարվում է թափուր։
Արգիշտի Ղազարյանը Վարչական դատարանի նախագահ էր նշանակվել 2023 թվականին ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման շրջանում։
Նրա վերաբերյալ 2024-ի ընթացքում երկու կարգապահական վարույթ է հարուցվել։ Դրանցից մեկը Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում, այսինքն՝ դեռևս ԲԴԽ չհասած կարճվել է։ Մյուս վարույթը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով։
Բաց մի թողեք
ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ. Կոնջորյան
ՀԷՑ-ի՝ քաղաքական խարդավանքներով զբաղվող աշխատողները կազատվեն, հավաքների գնալ պարտադրողները՝ կդատվեն. վարչապետ
ԱԺ-ն՝ առաջին ընթերցմամբ ընդունեց, տրանսպորտում քաղաքացիներին տուգանելու և ՀԷՑ-ը պետականացնելու նախագծերը