Սիսիանից մեզ ահազանգել են, որ ավագանու Քաղպայմանագրի անդամ Սուրեն Վարդանյանը, որ նաեւ մասնագիտությամբ բժիշկ է եւ քաղաքում հայտնի է որպես բժիշկ Սեյրան, քաղաքի կենտրոնական եւ բանուկ փողոցներից մեկում հրազենով կրակել է շան վրա, վնասել աչքը։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նաեւ նախաձեռնվել, մենք փորձեցինք խոսել ՔՊ-ական ավագանու հետ, սակայն չպատասխանեց մեր զանգերին։
«Հրապարակ»-ին ՆԳՆ-ից ասացին, որ դեկտեմբերի 3-ի երեկոյան Սիսիան քաղաքի մի բնակչից Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին ստացվել է հաղորդում, որ Նելսոն Ստեփանյան փողոցում որսորդական հրացանով կրակել են թափառող ստերջացված շան վրա:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում կրակողը ներկայացել է Սիսիանի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում