Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները հայտնի են։ Ըստ նախնախկան ընտրությունների արդյունքների՝ 594 ձայնով առաջատար է Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Հիշեցնենք, ՔՊ Վարչության՝ հունվարի 3-ի նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին մասնակցում էին Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:
Նախնական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Թեև Փարաքարում, ինչպես Գյումրիում, ՔՊ-ն անցկացրեց փրայմերիզ, որի արդյունքներով կառավարությունը պետք է նշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, սակայն պարզվում է, որ իշխանությունը «չի նկատել» օրենքում առկա մի կարևոր հանգամանք։
«Փաստ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ մեկ ամիս առաջ ՏԻՄ օրենքում արագորեն կատարված փոփոխությունը նախատեսում է, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է, և միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա միայն այդ դեպքում նշանակվում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Բայց, ի տարբերություն Գյումրիի, որտեղ բոլորը հրաժարական տվեցին, Փարաքար համայնքն ունի ղեկավարի տեղակալ՝ Կարապետ Արթենյանը, որն արդեն երկար ժամանակ է՝ կատարում է համայնքի ղեկավարի պարտականությունները։
Փաստորեն, ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել, և գնում է ակնհայտ ապօրինության՝ հիմք ստեղծելով ամրապնդելու վարչական ռեսուրսի կիրառման համակարգը ընտրություններից առաջ:
Բաց մի թողեք
ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա․ Լուսանկար
Եթե շարունակելու ենք «քաղաքականությամբ չհետաքրքրվել», պիտի պատրաստվենք ամենօրյա ռեժիմով հարկեր, տուգանքներ, տույժեր, տխրահռչակ հիմնադրամներին «նալոգներ» մուծելուն
Անարդարացի թանկ սակագին է։ Իրականում տրանսպորտի սակագինը չպետք է անցնի 120-130 դրամից