«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն: Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել նախադպրոցական կրթության ոլորտի մի շարք կարգավորումներ:
«Վերջին երեք տարիներին նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներ են իրականացվում և արդեն 500-ից ավելի մանկապարտեզներում նախադպրոցական կրթության չափորոշիչը ներդրվել է: Որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Սվաջյանը:
Առաջարկվում է օրենքում սահմանել «մենթոր մանկապարտեզ» հասկացությունը, որը մենթոր ուսումնական հաստատություններին և մենթորություն կատարող մասնագետներին վերապատրաստման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն կտա նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման նպատակով:
Առաջարկվող այլ փոփոխությունները վերաբերում են լիցենզավորման գործընթացին, մանկավարժական աշխատողների թափուր տեղերի լրացմանը, մանկավարժների օգնականների վերապատրաստմանը, տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը:
Նախագծով առաջարկվող մյուս փոփոխությունը վերաբերում է մանկապարտեզների տնօրեններին ներկայացվող պահանջներին. գործող կարգավորմամբ նրանք պետք է ունենան մանկավարժական ստաժ, առաջարկվում է սահմանել մանկավարժական կամ գիտամանկավարժական ստաժի պահանջ:
Առաջին ընթերցմամբ քննարկված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա նիստերի ընթացքում:

Բաց մի թողեք
Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում
Գառնահովիտի դպրոցի տնօրենը կյանքին վերջ է տվել. պատճառը համայնքում անհայտ է
Ես հիմա ռուսերենի եմ գնում. ՀՀ-ում սովորելը դարձել է «զապադլո», դրա համար էլ տղաները կորցնում են իրենց դիրքերը