ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է նոր ուժ ստեղծելու մասին Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ․
Հայտարարություն՝ «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման մասին․ «Համահայկական ճակատ» շարժումը հայտարարում է «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։Ժամանակն է միավորել ջանքերը, համախմբել մեր ժողովրդին միակ ճշմարիտ նպատակի՝ ազգային անվտանգության ապահովման և Հայոց պետականության պահպանման շուրջ։ Մենք հաստատակամ և հետևողականորեն պաշտպանելու ենք մեր պետության ազգային շահերն ու անվտանգությունը:
Զինվորականների, հոգևորականների և Հայաստանի ճակատագրով մտահոգ ցանկացած հայի միաբանությունը դարձնելու է մեզ ավելի հզոր և պատրաստ ամեն գնով և ամենուր առաջ տանելու Հայաստանի պետական շահը։
Մենք գալիս ենք, որովհետև Հայաստանը պետք է վերականգնի իր երբեմնի հեղինակությունը, գալիս ենք, որովհետև Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր ռազմաքաղաքական կապերը դաշնակից ու բարեկամ երկրների հետ։ Եվ այսպես, «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժը հիմնվում է ԱզգԲանակ-Եկեղեցի եռամիասնության վրա, և այս միասնությունը ազդարարելու է՝ մեր պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելու մեկնարկը։
Եվ ուրեմն, ի գործ՝ հանուն հաղթական Հայաստանի Հանրապետության։






Բաց մի թողեք
Դեկտեմբերի 13-ի աստղագուշակ․ Ստեղծագործականությունը բարձր կլինի, և կարող են ի հայտ գալ որոշ օրիգինալ գաղափարներ
«Նոան» հաղթել է «Լեգիային» և ապահովել Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր․ Լուսանկար
Լևոն Արոնյանը դարձել է Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող. Լուսանկար ընտանիքի հետ