Այսօր՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոցի թիվ 16 տան մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աշտարակի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները մարել են «Tesla» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Բաց մի թողեք
Շիրակացու փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, տուն է այրվել. Լուսանկար
Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից
Երևանի բարձրահարկ շենքերից մեկի փողոցային հատվածում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին