ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ է գումարել: Հայտնի դարձավ, որ օրակարգում Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամ ընտրելու հարցն է:
Պարզվում է, ՔՊ ներսում ոչ միանշանակ կարծիք կա այս թեկնածուի հետ կապված, քանի որ այն բոլոր դիտարկումներն ու քննադատությունները, որ արել է այս անձի վերաբերյալ ընդդիմությունը, որոշակիորեն կիսում են նաև Նիկոլ Փաշինյանի թիմակիցները:
«Ես երեկ ըստ ընթացակարգի ԱԺ-ում չեմ եղել, այսօր եմ եկել և քննարկումների արդյունքում ես որոշել եմ կամովին իմ թեկնածությունը հանել»,- այդ մասին այսօր ԱԺ-ում Civic.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Հարցին, թե որոնք են եղել պատճառները, Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ պատճառները երկուսն են, առաջինը դա այն է, որ նախորդ օրերսի սկսած եղան քննարկումներ՝ երկու գույքային հարցի շուրջ, հողամասի և մի ընկերությունում իմ ներգրավվածության հետ կապված։
«Եվ ես գտնում եմ, որ այդ չվերացված կասկածների պայմաններում դատավոր նշանակելը կոռեկտ չի և դա վնասելու է մեր դատարանի հենց իմիջին և դատավորի կարգավիճակին։ Միաժամանակ այդ ամենով հանդերձ, ամենը կարող է վնասակար լինել մեր կուսակցության իմիջին։ Այդ պայմաններում ես գտնում եմ, որ իմ նշանակումը հնարավոր չէ»,- նշեց Ալեքսանդր Սիրունյանը։
Բաց մի թողեք
Արամ Ա Հայրապետը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին
Փետրվարի 10-ի աստղագուշակ․ Չարժե աշխատավայրում քննարկել իրավիճակը գործընկերների հետ
Ո՞վ և ինչպե՞ս պետք է պատրաստի աղի բլիթ