Հունվարի 21-ին ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների» հաշվետվության 2024 թ. կատարողականը:
«Կցանկանայի արձանագրել, որ ռազմավարությամբ նախանշված թիրախային ցուցանիշներով լուրջ առաջընթաց ունենք: Իհարկե մեր երկրում առողջապահական ծառայությունների հասանելիության առումով պետք է ներդնենք համապարփակ ապահովագրության համակարգը, բայց գործարկված համակարգային փոփոխությունները արդեն իսկ իրենց արդյունքը ցույց են տալիս:
Ինչպես օրինակ` դրական են ցուցանիշները կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում` շնորհիվ դեղորայքային քաղաքականության և սքրինինգային ծրագրերի:
Առողջապահական մյուս ծրագրերը` թվերով, կներկայացնեմ հաջորդիվ»,- գրել է նա:



Բաց մի թողեք
Եվրոպայում առողջապահության սպասման ժամանակը. ամենավատ երկրները
Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվեց սեքսոպաթոլոգներից
Կլիմայի փոփոխություն. Ինչպե՞ս են ջերմային ալիքները ազդում հղիությունների վրա ամբողջ Եվրոպայում