Սիեթլի շրջանային դատարանը ժամանակավորապես արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանը, որը սահմանափակում է ծննդյան իրավունքով քաղաքացիությունը:
Այս մասին հունվարի 23-ին հայտնել է CNN-ը։
«Ես դատավորի աթոռին եմ եղել ավելի քան չորս տասնամյակ: Չեմ կարող հիշել մեկ այլ դեպք, երբ հարցն այդքան պարզ լիներ»,- ասել է դատավոր Ջոն Քոունուրը վճիռը հրապարակելիս:
Դատավորը բավարարել է Վաշինգտոնի, Իլյինոյսի, Օրեգոնի և Արիզոնայի ներկայացուցիչների խնդրանքը՝ նախագահի հրամանը համարելով բացահայտ հակասահմանադրական։ Հայցվորները պնդում են, որ Սպիտակ տան ղեկավարը խախտում է 1868 թվականին ընդունված Սահմանադրության 14-րդ ուղղումը։
Գործադիր հրամանի տեքստի համաձայն, որը Թրամփը ստորագրել է իր երդմնակալության օրը, երեխան, իրավունք չի ունենա ծնվելով ԱՄՆ-ում, քաղաքացիություն ձեռք բերել, եթե նրա ծննդյան պահին նրա օտարերկրյա ծնողները եղել են ԱՄՆ-ում անօրինական կամ փաստաթղթերով միայն ժամանակավոր բնակության համար՝ ներառյալ տուրիստական կամ աշխատանքային վիզա:
Հաջորդ օրը 22 նահանգի իշխանությունները բողոքներ են ներկայացրել ԱՄՆ դատարաններ՝ վիճարկելու Թրամփի հրամանը: Տասնութ նահանգ և Կոլումբիայի շրջանը դիմել են Մասաչուսեթսի դատարան, ևս չորս նահանգ՝ Վաշինգտոն նահանգի դատարան:

Բաց մի թողեք
ԵԿԲ-ն հայտարարում է, որ Լագարդի հնարավոր վաղաժամկետ հեռանալու վերաբերյալ «որոշում չի կայացվել»՝ ի հակադրություն լուրերի
Լեհաստանը գերազանցել է 1 միլիոն գրանցված զենքի սահմանը, քանի որ լեհերը շարունակում են զինվել
Ո՞րն է «զգալի» կամ անգամ «ոչ այնքան զգալի առաջընթացը» ռուս – ուկրաինական բանակցություններում