ԱՄՆ-ում սկսվել է անօրինական ներգաղթյալների լայնածավալ արտաքսումը:
Առաջին մի քանի հարյուր մարդիկ արդեն տուն են ուղարկվել ռազմական ինքնաթիռներով։
Այս մասին տեղեկությունը հստատել է նրա մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը՝ հայտնելով որ «հարյուրավոր միգրանտներ» ձերբակալվել և արտաքսվել են: Այսպիսով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից ընդամենը չորս օր անց կատարել է իր հիմնական նախընտրական խոստումներից մեկը։
«Թրամփի վարչակազմն արդեն ձերբակալել է 538 անօրինական ներգաղթյալի։ Սկսվել է պատմության մեջ ամենամեծ արտաքսումը»,- Լևիտի խոսքերը մեջբերում է Bild-ը։
Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն է մտցրել և հայտարարել «միլիոնավոր անօրինական ներգաղթյալների» զանգվածային արտաքսման ծրագրերի մասին։ Նա նաև հայտարարել է լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին՝ հարավային սահմանին վերահսկողությունն ուժեղացնելու համար։
Միջոցառումները մտնում են Թրամփի ռազմավարության մեջ՝ նվազեցնելու անօրինական ներգաղթյալների թիվը, որոնցից մոտ 11 միլիոնը ԱՄՆ-ում է ապաստանել:
Տեսանյութը՝ այստեղ
Բաց մի թողեք
Նման միջադեպերը չեն բխում երկու երկրների շահերից. Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին
Թբիլիսիի տրանսպորտն անվճար է սպասարկում ուղևորներին. պատճառը․ Տեսանյութ
Դատարանն արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը չեղարկելու հրամանը