«Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ նշանակում, եւ այն չի կայանում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն դատարանում երեկ չկայացավ Վաչագան Ղազարյանի գործով նիստը, քանի որ դատավոր Տիգրան Դավթյանը վերապատրաստման է։
Հակակոռուպցիոն դատարանում չկայացավ նաեւ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նիստը։ Ու մինչ ՀՀ դատական համակարգը տարբեր պատճառաբանություններով նիստեր է հետաձգում, նախկին պաշտոնյաները իրենց ոտնահարված իրավունքների հարցը բարձրացնում են այլ ատյաններում։ Երեկ հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանը իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»:
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին