Հունվարի 27-ին՝ ժամը 08:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Խ․) և «Մերսեդես-Բենց» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ. Ն․) և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս․ «Մերսեդես-Բենց» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, վարորդը՝ տեղում մահացել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Մերսեդես-Բենց» մակնիշի բեռնատարի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և իրականացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Տոյոտա»-ի վարորդը Երևանի բնակիչ 29-ամյա Շ. Հոդաբաշյանն է, որը Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազն է:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:



Բաց մի թողեք
«Jeep Compass»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և ճանապարհային երթևեկության նշանին․ կան վիրավորներ․ Լուսանկար
Գեղարքունիքում բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ. Լուսանկար
Վանաձորում բախվել են շտապօգնության մեքենա և «Կամազ», բուժառուն չի փրկվել, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար