Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին փոխարինելու համար նախագահ ընտրել կնոջ։
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության 77 տարիների ընթացքում կին երբեք նախագահ չի եղել», – ափսոսանքով ասել է նա Spiegel-ին տված հարցազրույցում։
Նախկին կանցլերը շեշտել է, որ ճանաչում է արժանի թեկնածուների, բայց հրաժարվել է նրանց անունները նշելուց։
Շաբաթ օրը Շտայնմայերը հայտարարեց Գերմանիայում քաղաքական պառակտման և Վայմարի Հանրապետության ճակատագրի կրկնության սպառնալիքի մասին։ Նրա խոսքով, երկրում տեղի է ունենում ժողովրդավարական գործընթացների վարկաբեկում և հասարակության արմատականացում։


Բաց մի թողեք
Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում
Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 2 մլրդ դոլար արժողությամբ «Պատրիոտ»-ի վաճառքին
Ուկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի