Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ։
Քիչ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից դանակահարության հետևանքով «Գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության 63 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 2 քաղաքացու։
Ինչպես հայտնել ֆոտոլրագրողը, ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 21-ամյա Դանիել Հ․-ն է՝ ում առողջական վիճակը միջին ծանրության է և 54-ամյա Գեորգի Հ․-ն, որի առողջական վիճակը բավարար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 140 հիմնական դպրոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 22-ամյա Մուշեղ Հ․-ի, եղբոր 20-ամյա Խորեն Հ․-ի, հայրիկի, Երևանի բնակիչ 45-ամյա Մանուկ Հ․-ի, նրանց ազգականի և վիրավորների միջև, որն էլ վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ամբողջական տվյալները ճշտելու, ինչպես նաև հանցագործության գործիք առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։






Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար