Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ում իր տեսաուղերձում հայտարարել է՝ Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում, թեև Երևանն իրավունք ունի հետ վերցնել հայցերը:
Օկամպոն, մասնավորապես, ասել է. «Ցանկացած դեպքում դատախազը իրավունք ունի շարունակել հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունը իրավասության տարածման պահից ՝ 2021 թվականի մայիսի 10-ից, և հետկանչից հետո մեկ տարվա ընթացքում»:
Հայաստանի իշխանությունները մեկ տարի առաջ վավերացրել են ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը՝ պատճառաբանելով, որ դա նրանց թույլ կտա դատարանում հայցեր ներկայացնել Բաքվի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների դեմ, ներառյալ 2021-2022 թթ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժումը։
Բաց մի թողեք
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը, Արցախը, Դոնբասն ու մյուսները
Լուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք. Բեգլարյան
Կեցցե՛ հեծանիվը: Կեցցե՛ ազգի ցավերով «տապակվող» ղեկավարը