Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկել են Ուկրաինական կարգավորման հետ կապված իրականացնելիք քայլերի հաջորդականությունը, որոնց մասին կհայտարարվի առաջիկա շաբաթներին։
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Դրանք, ըստ հաղորդման, սուբստանտիվ ծրագրեր են, որոնց մասին կհայտարարվի առաջիկա շաբաթներին։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ամփոփելով նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած, ավելի քան երեք ժամ տեւած ռուս-ամերիկյան բանակցությունները, հայտարարել էր, որ դրանք տեղին էին, ժամանակին եւ շատ օգտակար։ Դրանք վերաբերել են ինչպես Ուկրաինական կարգավորմանը, այդ էլ հնարավոր ռուս-ամերիկյան խոշոր նախագծերի իրականացմանը։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի