Այսօր՝ փետրվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ավտոմեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները «Հրազդան» բժշկական կենտրոնի ընդունարանի մոտ հայտնաբերել են «Mazda 3» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կրծքավանդակի հատվածում կա սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետք։
***
Այսօր մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե «Հրազդան» բժշկական կենտրոնի դիմաց կայանված «Mazda 3»-ում հայտնաբերվել է կրծքավանդակի հատվածում սուր կտրող, ծակող առարկայից ստացած հետքերով տղամարդու մարմին։
ՆԳՆ–ից մանրամասնեցին, որ Հրազդանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձին։
«Փետրվարի 8-ին ժամը 05։16-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտ: Մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը արձանագրել է, որ մեքենայով տեղափոխվել է 36-ամյա Աղասի Աբգարյանի դիակը՝ կրծքավանդակի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով»,– հայտնեցին ՆԳՆ–ից:
Ավելին, Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ 36-ամյա տղամարդուն դանակահարել և սպանել է Հրազդանի 44-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել և սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Աղասի Աբգարյանին, որը մահացել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասացին ՆԳՆ-ից։
Բաց մի թողեք
40 օրական մաhացած տղա է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն
Խոշոր հրդեհ, «ՎիԷլՎի» խանութի տարածքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրից․ Լուսանկար
Արզնի ՀԷԿ-ում աշխատանքներ իրականացնելիս տղամարդու մարմին է հայտնաբերվել