Տեղեկացնում ենք հանրությանը և զանգվածային լրատվամիջոցներին, որ այսօր Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը տեղի է ունեցել պայթյուն՝ դեռևս չպարզված հանգամանքներում։
Դրա հետևանքով մարմնական այրվածքներ է ստացել Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմը:
«Տեր Հոր առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Պայթյունի պատճառների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհայտնի պատկան մարմինը։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։ Թեմի հոգևոր դասը և հավատացյալ ժողովուրդը միասին աղոթում են Տեր Հոր շուտափույթ ապաքինման համար»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտունիում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է տեղի ունեցել, հոգևորականը տեղափոխվել է հիվանդանոց:
Բաց մի թողեք
Հայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մարմինը՝ կախված վիճակում
Խոշոր հրդեհ՝ Եղվարդում և Երևանում․ կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից
Երեխան մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին՝ քայլել դեպի Լանջազատ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել