Արդարադատության նախարարությունում նշել են Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և գիրք նվիրելու տոնը, աշխատակիցները միմյանց գրքեր են նվիրել:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրվա խորհրդին համապատասխան «Գանձը կյանքի» գիրքն է նվեր ստացել հեղինակ, ցմահ դատապարտյալ Հակոբ Խաչատրյանից:
Նախարարությունից հայտնում են, որ 2024 թվականին լույս տեսած այս չափածո վեպը հեղինակի ապրումների, սայթաքումների, հավատը կորցնելու ու վերագտնելու մասին է:
Անազատության մեջ գտնվելով՝ նա փորձել է խորհել ստի, անարդարության, կյանքի իմաստի և կարճատևության մասին: Գրքում հանդիպում ենք այս տողերին. «Մի նահանջիր և ոչ մի բարի առաքինությունից և ոչ մի չար արատ քեզ չի հեռացնի նրանից, որովհետև արատի համար անհրաժեշտ է առաքինություն, ինչպես հիվանդության համար՝ առողջություն, ստի համար՝ ճշմարտություն, մահվան համար՝ կյանք, խավարին՝ լույս, իսկ չարին անհրաժեշտ է բարին»:
Բաց մի թողեք
«Որդիական խոնարհութեամբ մատչիմ» խորագրով միջոցառումներ տեղի կուեննան սբ Աննա եկեղեցու բակում
Իրեն խենթացնող տիեզերքի առեղծվածները, դրանց գաղտնագրերի բացահայտումները․ Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրն է
Իսկ դուք հասկացել եք կյանքը. այսօր Ջոն Լենոնի ծնունդն է՝ լիցքավորվել նրանով ու նրա երաժշտությամբ. Տեսանյութեր