Փետրվարի 19-ին՝ ժամը 09:35-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում քաղաքացուն չեն հայտնաբերել, և պարզվել է, որ հնարավոր է՝ նա ընկել է Հրազդան գետը, ինչի համար ջրասուզակն ու փրկարարները գետի ամբողջ տարածքում որոնողական աշխատանքներ են կատարում:
Դեպքի վայրում է գտնվում նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բաց մի թողեք
«Homplex Mall»-ում կեղծ ոսկի են վաճառո՞ւմ
Երևանում ծնվող երեխաների թիվը նվազել է
Կա 1 զոհ, 4 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Լուսանկար