21/02/2025

TCF-ը թողարկել է արժեկտրոնային պարտատոմսեր. «Crowdfunding, bonds and much more with TCF» կրթական սեմինար էր․ Տեսանյութ, Լուսանկարներ

«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ն թողարկել է արժեկտրոնային պարտատոմսեր։ Թողարկման շրջանակում կներկայացվի 4,000 անվանական, ոչ փաստաթղթային պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 400 միլիոն ՀՀ դրամ: Պարտատոմսերը նախատեսված են շուկայի ազատ շրջանառության համար:

«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա»-ն հայտնի միջազգային մարքեթինգային և քրաուդֆանդինգային ընկերություն է, որը մասնագիտացած է նորարարական գաղափարների առաջխաղացման ոլորտում: Ընկերությունը երկար տարիների փորձ ունի ապրանքանիշերի առաջխաղացման, քրաուդֆանդինգային արշավների կազմակերպման, էլեկտրոնային կոմերցիայի և բազմաբնույթ մարքեթինգային ռազմավարությունների մշակման մեջ:

Ընկերությունն ապահովում է իր հաճախորդներին ռեսուրսներ, աջակցություն և մարքեթինգային առաջադեմ լուծումներ, որոնք էլ հնարավորություն են տալիս տվյալ արտադրանքը հաջողության հասցնել միջազգային առաջատար շուկաներում: Ընկերության գրասենյակները տեղակայված են Երեւանում, Նյու Յորքում եւ Չինաստանի Շենժեն քաղաքում։

Արդեն շուրջ տասը տարի լինելով  մարքեթինգի ոլորտում՝ TCF-ն իրականացրել է աշխարհում ամենաշատ՝  թվով միլիոն դոլարը գերազանցող հանրային դրամահավաքի (crowdfunding) արշավներ, և ներկայացված է Forbes ամսագրում, ինչպես նաեւ այլ հեղինակավոր հրատարակություններում։

«Մեր ընկերությունը մասնագիտացած է մարքեթինգային ռազմավարությունների, քրաուդֆանդինգային և գովազդային արշավների իրականացման, ինչպես նաև ծրագրային ապահովման մշակման մեջ: Մենք աշխարհում օգնել ենք ավելի քան 1000 ընկերությունների՝ իրենց արտադրանքն առաջխաղացնել միջազգային շուկաներում և հասնել հաջողության։ Պարտատոմսերի թողարկումն ու ներդրումը կօգնեն ընդարձակել մեր գործունեությունը՝ ավելացնել մեր ներկայացուցչություններն ու նոր բիզնես ուղղություններն աշխարհի տարբեր շուկաներում,  և ավելի դոմինանտ դիրք ունենալ։ Մենք ձգտում ենք ապահովել հուսալի, պրոֆեսիոնալ և վստահելի գործընկերություն՝ նպաստելով հայկական տնտեսության առաջընթացին և նորարարական գաղափարների գործնական կիրառմանը»,- նշում է «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը:

«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա ՍՊԸ»-ն՝ TCF-ը որպես հայտնի միջազգային մարքեթինգային գործակալություն, պարտատոմսերի թողարկող իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Սա ներդրում կատարելու եւ խնայողություններն արդյունավետ օգտագործելու լավագույն հնարավորություններից է քանի որ այն ներդրողներին տալիս է բարձր՝ տարեկան 12.75% եկամուտ ստանալու հնարավորություն։

Թողարկման պայմաններն առավել մանրամասն՝

https://www.tcfarmenia.am/bonds 

Ի՞նչ է պարտատոմսը, և ինչպես է այն աշխատում Քրաուդֆանդինգ ֆորմուլա ՍՊԸ-ում:
Պարտատոմսը պարտքային արժեթուղթ է, որի միջոցով կարող եք ներդրում կատարել «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ՍՊԸ-ում և սահմանված ժամկետում ստանալ Ձեր ներդրած գումարը՝ հավելյալ եկամուտով: Քրաուդֆանդինգ ֆորմուլայի պարտատոմսերի Ծրագրային Ազդագիրը գրանցված է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից։
Ինչու՞ պետք է ընտրեմ Քրաուդֆանդինգ ֆորմուլայի պարտատոմսերը:
Ընկերության պարտատոմսերը առաջարկում են բարձր՝ տարեկան 12,75% եկամտաբերություն։
Կարո՞ղ եմ արդյոք վաճառել գնված պարտատոմսերը։
Այո, Ընկերության պարտատոմսերը կարող եք վաճառել ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո՝ հիմնականում տեղաբաշխման ավարտից հետո 1-3 ամսում՝ ստանալով մինչ այդ կուտակված տոկոսագումարները:
Ինչպե՞ս կարող եմ գնել Քրաուդֆանդինգ ֆորմուլայի պարտատոմսեր:
Պարտատոմսեր գնելու համար՝
  • Պետք է ունենալ կամ բացել արժեթղթերի հաշիվ։ Արժեթղթերի հաշիվ բացում են Հաշվի օպերատոր հանդիսացող բանկերը և ներդրումային ընկերությունները։ Հաշվի օպերատորների ցուցակը՝ CDA։
  • Գումարը փոխանցել Ինեկոբանկի 2050422356271002 դրամային հաշվեհամարին մինչև ժամը 14։00-ը՝ այդ օրվա գնով պարտատոմսերը ձեռք բերելու համար։ Պարտատոմսերի ամեն օրվա գներն այստեղ։
  • Լրացնել և ստորագրել պարտատոմսերի ձեռքբերման հայտը։
  • Վերոնշյալ գործողությունները հաջող իրականացնելուց հետո Դուք կդառնաք Քրաուդֆանդինգ ֆորմուլայի կողմից թողարկված պարատատոմսերի ներդրող։

Ունե՞ք հետաքրքիր գաղափար կամ յուրահատուկ ապրանք: Պատրա՞ստ եք արտադրել այն և նվաճել միջազգային շուկաները: Հրաշալի է! Մենք փնտրում էինք հենց Ձեզ:

Innovate Armenia-ն նորարարական ապրանքների համահայկական մրցույթ է, որը նպատակ ունի խթանել նորարարությունը մեր երկրում և արտադրել միջազգային շուկաներում մրցունակ ֆիզիկական ապրանքներ։

TCF-ը թողարկել է արժեկտրոնային պարտատոմսեր

Փետրվարի 15-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ TCF-ի կողմից կազմակերպված «Crowdfunding, bonds and much more with TCF» կրթական սեմինարը` հատուկ լրատվամիջոցների տնտեսական ուղղվածության լրագրողների համար։

Միջոցառման ընթացքում TCF-ի համահիմնադիր-տնօրեն Նարեկ Վարդանյանը և Գործառնական տնօրեն Նորայր Մարգարյանը խոսեցին պրոդուկտների առաջխաղացման, քրաուդֆանդինգի, արշավների կազմակերպման, էլեկտրոնային կոմերցիայի և բազմաբնույթ մարքեթինգային ռազմավարությունների մասին։

Դայմենշն ընկերության Ներդրումային տնօրեն Արմեն Հովհաննիսյանն ու Ներդրումային մասնագետ Մարիամ Գրիգորյանը խոսեցին ՀՀ արժեթղթերի շուկայի, դրա կարևորության և գործիքակազմի մասին:

Անցկացվեց նաև աշխատարան, որի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացան քրաուդֆանդինգի հիմնական սկզբունքներին, գործող մոդելներին, հաջողված միջազգային և տեղական օրինակներին, ինչպես նաև սովորեցին մշակել արդյունավետ քարոզարշավներ, ձևավորել հավատարիմ լսարան և օգտագործել ժամանակակից թվային գործիքները՝ իրենց նախաձեռնությունների համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։