Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:25-ի սահմաններում Քանաքեռցի և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Բաց մի թողեք
«Yandex Taxi»-ից օգտվելիս զգույշ եղեք, սրիկա վարորդներ ունեն․ Լուսանկար
Արաբկիրի «Երևան Սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել