Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են անհապաղ սկսել Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստումը։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պայմանավորվել ենք անմիջապես սկսել դրա համար կոնկրետ բովանդակային նախապատրաստություն»,- «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Պեսկովը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով համաձայնագրի կնքման հնարավորությանը։
«Մենք շատ լավ ենք աշխատում Ռուսաստանի հետ։ Մենք կարող ենք համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ՝ դադարեցնելու այս սպանությունը: Կարծում եմ՝ ռուսները ցանկանում են, որ պատերազմն ավարտվի: Այո, իրոք ցանկանում են: Բայց կարծում եմ, որ նրանք ունեն «հաղթաթղթեր», քանի որ նրանք շատ տարածքներ են գրավել»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։
Ուկրաինայի պատերազմը պետք է ավարտել մեկ տարվա ընթացքում՝ երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար, ինչը, ըստ Թրամփի, հեռու չէ:
Բաց մի թողեք
«Կխեղդվեք ձեր թափած արյան մեջ. Թույլ չենք տա պղծել Արևելյան Երուսաղեմը». Էրդողան
Դատվածություն ունեցող Մարտիրոսյանը ՌԴ-ում պատգամավոր է դարձել․ Լուսանկար
Թրամփը տիկնոջ հետ պետական այցով Մեծ Բրիտանիայում է. ինչպես են դիմավորել նրանց, և ովքեր են դժգոհ