Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների ընտրողների թիվը, որը կազմում է 112,160։
Նկատելի է, որ նախորդ ընտրությունների համեմատ՝ ընտրողների թվաքանակը կտրուկ շատացել է։ Այդ ցուցանիշը տարօրինակ է թվացել շատերին եւ ոմանց կարծիքով նոր սկանդալի հիմք է։
Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը նշում է․ «2021 թվականի ԱԺ ընտրություններում Գյումրի համայնքում ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 122.118 ընտրող։
2021 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում` 109.453 ընտրող։
2025 թվականի ՏԻՄ ընտրություններում` ըստ ԿԸՀ հրապարակած թվերի` 112.160 ընտրող։
Ստացվում է` 2021 թվականի ընթացքում միայն Գյումրում (մոտ 4 ամիս տարբերությամբ, որը ողջամիտ կասկածի տեղիք է տալիս` ընդհուպ մինչև ընտրությունների արդյունքների անաչառության տեսանկյունից), ընտրողների թվի տարբերությունը կազմել է` 12.665:
Ներկայումս հրապարակված տվյալներով ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թվի տարբերությունը (ՏԻՄ ընտրություններ), 2021 թվականի թվի նկատմամբ կազմում է` 2707 ընտրող»։ Ավագանու անդամին նաև հետաքրքրում է, թե ինչպես այդքան զգալի տարբերությամբ ավելացավ ընտրողների թիվը:
Արդյո՞ք Գյումրիում ընդգրկվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, թե՞ տարբերությունը կապված է այլ հանգամանքներով։
Մինչ ոմանք կարծիքներ են հայտնում, թե գուցե Ջավախքի տվյալների հաշվին են կեղծված թվերը, կամ իսկապես արցախցիների, Նարեկ Միրզոյանը պաշտոնական պարզաբանում է պահանջում՝ ասելով․« Մեր խնդիրն է ստանալ պաշտոնական պարզաբանում»։
Արձանագրենք նաև, որ ԱԺ ընտրություններին Գյումրիում տեղակայված զորամասերի զինվորները մասնակցում են, իսկ ՏԻՄ ընտրություններին՝ ոչ։
Հիշեցնենք, որ Գյումրիում արտահերթ ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։

Բաց մի թողեք
«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»․ Կոռնիձորի վարչական ղեկավար
Գերմանիայի արևելքում ընտրատեղամասերի բացման հետ մեկտեղ ծայրահեղ աջակողմյան AfD-ն առաջատար դիրք է գրավում
Ալեն Սիմոնյանն ու Անելիա Գուբրյանը պսակադրող քահանան ևս միացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավին