ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ սկսվում է առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ իրազեկող նյութերի նոր շարք:
«Սիրելի՛ քաղաքացիներ, առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ իրազեկող նյութերի նոր շարք ենք սկսում` անմիջական, ուղիղ ձեզ դիմելու ձևաչափով:
Կպատասխանեմ այն 50 հարցին, որ այս ընթացքում ամենաշատն են հնչել աշխատանքային քննարկումների ժամանակ, քաղաքացիների հետ շփումներում` թե՛ բանավոր, թե՛ գրավոր:
Բայց կխնդրեմ մեկնաբանություններում էլ ակտիվ լինել և գրել այս թեմայով ձեզ հուզող հարցերը, որոնք կխմբավորեմ և կլրացնեմ հարցերի ցանկը:
Բարեփոխման փաթեթը կազմելիս հարյուրավոր հանդիպումներ և քննարկումներ ենք իրականացրել տարբեր ոլորտների մասնագետների և շահագրգիռ անձանց ներգրավմամբ:
Բայց ինչու՞ այս ֆորմատով և ինչու՞ հիմա սկսել այս շարքը, երբ դեռ մեկնարկը տրված չէ. առողջության հետ կապված հարցերը բոլորին են առնչվում և նման մեծ բարեփոխում իրականացնելը, առանց մասնակցային և իրազեկ քաղաքացիների, դժվար կլինի հաջողել:
Երեկոյան կկարդամ մեկնաբանությունները»։
Բաց մի թողեք
Մահացած 1-ամյա երեխայի ծնողները պնդում են, որ երեխան մահացել է բժշկի անգործության հետևանքով
Եթե քնելուց 30 րոպե առաջ սահմանափակեք բջջային հեռախոսի օգտագործումը, ապա էականորեն կբարելավվեք քնի որակը. Արմեն Մուրադյան
Դանակով զինված քաղաքացին հարձակվել է կանչի մեկնած բուժաշխատողների վրա. տուժել է վարորդը