Երևան – Արտաշատ մայրուղով ընթացող մի մեքենայի հետևի մասում ադրբեջանական դրոշ է կախված եղել։
Սոցցանցերում տեսանյութ է տարածվել։ Հայտնի չէ, թե դեպքը երբ է տեղի ունեցել։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն անդրադարձել է համացանցում տարածվող տեսանյութին։
«Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել է ՆԳՆ խոսնակը։
Ադրբեջանի դրոշը մեքենայի բեռնախցիկին փակցրած և երթևեկած վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել:
Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Տեսանյութն՝ այստեղ

Բաց մի թողեք
Եղբայրությունից դեպի հակազդեցություն. Լեհաստանը վիճում է Ուկրաինայի հետ
Զինվորն ականի պայթյունից վիրավորվել է Գուգարք գյուղում
Ավինյանը սպառնացե՞լ է