Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը գրել է․
«Մի երկու ժամ առաջ Թուրքիան Ուկրաինային առաջարկել է իր զորքերը իբրև խաղաղապահ ուժ։
Պայման է դրված դրա դիմաց`Թուրքիան մասնակցում է բոլոր բանակցություններին հավասար գործողի ստատուսով։
Էրդողանն ասել է որ Ուկրաինայի տսրածքային ամբողջականությունն անխախտ է, ուշադիր, ուշադիր, մանավանդ Ղրիմը։
Թուրքիան ձեռնոց է նետում ԱՄՆ-ին և Ռուսաստանին միաժամանակ, փոխանակ ընդունի ռիըլփոլիթիքի սկզբունքները (ի դեպ հայերը ռիըլփոլիթիքը միշտ ընկալում են իբրև`ով էշ, մենք փալան ղազագիրների տեսքով)։
Վստահաբար ուկրաինացիները պատրաստ են հանձնել արդեն վաղուց կորած Ղրիմը թուրքերին, օգնության դիմաց։
Ի դեպ Էրդողանը հայտարարել է, որ ամեն կերպ օժանդակելու է Ուկրաինային, եթե անգամ զորքերի հարցում համաձայնության չգան։
Չկոտրվողները միշտ բոնուս ունեն»։

Բաց մի թողեք
Վենսն ասում է, որ Իրանի հետ ուղիղ բանակցությունները «լավ հիմք» են ստեղծում պատերազմն ավարտելու համաձայնագրի համար
Եղբայրությունից դեպի հակազդեցություն. Լեհաստանը վիճում է Ուկրաինայի հետ
Իրանին «հաջողվել է «Հըզբալա»-ի կարգավիճակը բարձրացնել ՝ որպես մերձավորարևելյան կարգավորման կողմի