Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը խոստովանել է, որ չի կարողացել հանգիստ հետևել, թե ինչպես է Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը սկանդալ ստեղծում Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է «BILD»-ը։
«Ես երկու անգամ անջատեցի հեռարձակումը, քանի որ չկարողացա տեսնել, թե ինչպես էին նրանք վարվում Ուկրաինայի նախագահի հետ»,- ասել է Բերբոքը Caren Miosga թոք-շոուի եթերում։
Թրամփի և Զելենսկիի միջև հակամարտությունը, նրա խոսքով, անհրաժեշտ է դարձնում Ուկրաինային երեք միլիարդ եվրոյի ռազմական օգնության անհապաղ հատկացումը, որը հաստատվել է, բայց դեռ չի ֆինանսավորվել Գերմանիայի կողմից։
«Մենք պետք է շտապ բարեփոխենք «պարտքի արգելակը»: Գերմանիան վերջապես պետք է որոշի, թե ինչի է պատրաստ: Այս երեք միլիարդը պետք է անհապաղ փոխանցվի Ուկրաինային»,- դիմել է Բերբոքը կանցլեր Օլաֆ Շոլցին։
Թոք շոուին մասնակցած ռազմական և քաղաքական փորձագետները նույնպես նշել են, որ ցնցված են Սպիտակ տանը տիրող իրավիճակից։
«Մի դաշնակիցը, որի վրա մենք միշտ հույս ենք դրել, վերածվում է Եվրոպայի համար սպառնալիքի»,- ասել է քաղաքագետ Կլաուդիա Մայորը։
Նա կարծում է, որ Թրամփը չի կարողացել ավարտել պատերազմը, ինչպես խոստացել էր, և այժմ Զելենսկիին դարձնում է քավության նոխազ, որպեսզի խուսափի պարտվողի տեսքից:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:
Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել է, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝Կիևին ցուցաբերած աջակցության համար:
ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։
Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։


Բաց մի թողեք
Վենսն ասում է, որ Իրանի հետ ուղիղ բանակցությունները «լավ հիմք» են ստեղծում պատերազմն ավարտելու համաձայնագրի համար
Եղբայրությունից դեպի հակազդեցություն. Լեհաստանը վիճում է Ուկրաինայի հետ
Իրանին «հաջողվել է «Հըզբալա»-ի կարգավիճակը բարձրացնել ՝ որպես մերձավորարևելյան կարգավորման կողմի