ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ վիճաբանությունից հետո կերել է նրա ընթրիքը։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։
«Նախագահը վայելել է ընթրիքը, նա բառացիորեն և փոխաբերական իմաստով կերել է Զելենսկու ընթրիքը», – ասել է նա՝ հավելելով, որ ամերիկացի առաջնորդը նախկինում խնդրել էր չեղարկել այն, քանի որ զգում էր, որ Զելենսկին բացարձակապես տրամադրված չէր խաղաղության քննարկմանը։
Հաղորդվում է, որ ճաշացանկը ներառել է հավի միս, աղցան և կրեմ-բրյուլե:

Բաց մի թողեք
Թրամփը Զելենսկիին առաջարկել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու համար
Մոլդովայում արտակարգ դրություն է հայտարարված էներգետիկայի և ջրային ռեսուրսների հետ կապված
Գեյթսն ահազանգում է՝ արհեստական բանականությունը մահացու է