Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ողջունել է երեկ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները:
«Ողջունում ենք Ջիդդայից նորությունները ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ՝ ներառյալ հրադադարի մասին համաձայնագրի, հետախուզական տվյալների փոխանակման և ԱՄՆ-ի կողմից օգնության վերականգնման առաջարկները անվտանգության ոլորտում: Սա դրական իրադարձություն է, որը կարող է քայլ լինել Ուկրաինայի համար համապարփակ, արդարացի և կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։
Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով՝ իր գործընկերների հետ միասին ԵՄ-ն պատրաստ է կատարել իր լիարժեք դերը առաջիկա խաղաղության բանակցություններում։
Բաց մի թողեք
Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, թող պատմությունը որոշի
Թուրքիան զինում է Սիրիային, ինչ է սպասվում քրդերին
Թրամփը «ծանր» հանդիպման ժամանակ մերժել է Զելենսկիին «Տոմահավկ» հրթիռների հարցով