Մարտի 25-ին խորհրդարանի հերթական նիստերի օրակարգում, ինչպես հայտնի է, ընդգրկվելու է նաեւ նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին եւ Երեւանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրերի քննարկման հարցը։
«Հրապարակ» գրում է․ Տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ՊՈՒ-ի պատգամավորներն արդեն իսկ որոշել են չմասնակցել այդ նիստերին՝ հայտարարելով, որ գործ ունեն իրավական ֆարսի հետ:
Բացի այդ, մեզ ասացին, որ Տարոն Մարգարյանն է նման ցանկություն հայտնել, որ ստիպված չլինի ամբիոնից բացատրություններ տալ եւ ենթարկվել ՔՊ-ականների հարձակումներին, իսկ «Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չունեն` այդ քննարկումներին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։






Բաց մի թողեք
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ