Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 18։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Տիգրան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 73-ամյա Նեվրիկ Մ․-ին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
«Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորներն են
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից մանդատներ են ստացել