ԶՈՒ բարձրագույն եւ ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացը, պարզվում է՝ վերահսկում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայրը («ազաբ բաշին»)` Արմեն Ղալեչյանը, որը չի ծառայել բանակում, բայց որսորդական համազգեստով, ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի կողքին նստած՝ ամենապատասխանատու գործառույթն է իրականացնում՝ վերահսկում է ատեստացիան: Եթե անգամ չի վերահսկում, ապա ներկա է ԶՈՒ բարձրագույն սպայակազմի գիտելիքների ստուգմանը։
«Հրապարակ» գրում է․ Այս փաստը վրդովմունք է առաջացրել, ճանապարհ անցած զինվորականները դա համարում են անարգանք իրենց նկատմամբ, քանի որ բանակի հետ կապ չունեցող մարդուն վերակացու են կարգել իրենց։ Ղալեչյանը մինչ ՊՆ տեղափոխվելը եղել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ Պապիկյանի՝ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ աշխատել է ՏԿՆ-ում, Պապիկյանը նրան իր հետ տարել է ՊՆ։
Առհասարակ` Սուրեն Պապիկյանն իր բազմաթիվ ընկերներին ու ազգականներին իր հետ համակարգից համակարգ է տեղափոխում, ազատվող հաստիքներին նշանակում մերձավորներին` իր ազդեցությունն ընդլայնելով։ Ղալեչյանի անունը բազում աղմկահարույց պատմություններում է շրջանառվել, մի քանի տարի առաջ նա «Ծիրանիում» «ռազբորկայի» էր մասնակցել, իսկ իշխանափոխությունից առաջ հրապարակային ծաղրել էր Աստվածաշունչը եւ խաչը՝ համարելով, որ խաչ համբուրելը հակահիգիենիկ է։
Բաց մի թողեք
Փաշինյանի երկրպագուները հուսահատության ճիչեր են արձակում
Ո՞ւմ է նա նախապատվությունը տալու՝ ընդդիմադիր թեկնածուի՞ն, թե՞ ՔՊ-ական Սարիկ Մինասյանին
ՔՊ-ական Էջմիածնի քաղաքապետի ավագանի ամուսինը քննիչի սենյակում հեռախոսը կոտրել է, որ չառգրավեն