01/04/2025

Պարտված Ադրբեջանը մինչև 2020 թվականը մեզ օր ու կյանք չի տվել, միշտ էլ կրակել է, ամեն անգամ կրակել է

Մեզ մոտ բացարձակ կրակոցներ չեն եղել: «Հրապարակի» հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի բնակավայրի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Սաղոյանը:

Հրապարակը գրել է․ «Իրենք Նովրուզ բայրամի ժամանակ՝ շախշե բայրամի ժամանակ՝ շախշե-վախշե են ասում, նման բաներ ունեն: Իրենք պիտի անհավատների, այսինքն, քրիստոնյաների արյուն թափեն, չգիտեմ ինչ անեն, դե միշտ էլ եղել են այդ տարիների ընթացքում` կրակոցներ եղել են: Բայց այս քանի տարիների ընթացքում մեզ մոտ բացարձակ չկա կրակոց»,-ասաց Սաղոյանը:

Ադրբեջանցիների համար մարտի 21-ը Նոր տարին է՝ Նովրուզ Բայրամը, եւ Սյունիքում այդ օրերին թշնամու կողմից կրակոցները պատահական չեն կարող լինել: «Պարտված Ադրբեջանը մինչև 2020 թվականը մեզ օր ու կյանք չի տվել, միշտ էլ կրակել է, ամեն անգամ կրակել է: Այնպիսի հալածանքների են ենթարկել` վախեցնեն, սարսափ գցեն ժողվորդի մեջը: Պարզ չի՞, թե ինչ նպատակ են հետապնդում դրանք»,-ասաց Չինարիի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Անդրադառնալով այսպես կոչված խաղաղության համաձայնագրի պատրաստ լինելուն, Սաղոյանը պատասխանեց, որ պարտված Ադրբեջանը, երբ հրադադարի պայմանագիր էր ստորագրել` իրենց օր ու արև չէր տալիս. «Թուրքը մնում է թուրք: Ես թուրքին երբեք չեմ հավատացել, երբեք էլ չեմ հավատա, երբեք: Թուրքն իր թրքությունը պետք է անի: Միայն ուժը դրանց կարող է զսպել՝ ուրիշ ոչինչ»:

Translate »