Մարտի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 13-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտա 16 հասցեում գործող «Ռոսիա մոլ» տոնավաճառի ոսկու սրահի 9-րդ տաղավարից անհայտ անձը գողացել է թվով 2 ոսկյա կանացի վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տաղավարը պատկանում է Երևանի բնակիչ 47-ամյա Զեփյուռ Մ․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված գողությունը կատարել է 30-ամյա Մարիամ Խ․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։






Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար