11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը փոխադարձ հայտարարություններ են արել

Կոմունիստական կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը սոցցանցի իր էջում արձագանքելով «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի վերջին հայտարարությանը՝ գրել է.

«Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին»:

Ավելի վաղ Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու:

Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և նախնական վարկածով՝ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը: