«Ոչ միայն «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում, մի քանի այլ բուժկենտրոններում ևս առաջիկայում տնօրենների փոփոխություն է լինելու։ Սա նորմալ ընթացք է»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ չեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի տնօրեններն ու իրենց թիմերը մեծ ներդրում են ունեցել նոր մշակույթով, ենթակառուցվածքներով բուժկենտրոններ ունենալու հարցում:
«Բայց եկել է ժամանակը՝ հաջորդ էտապներին անցնելու, զարգացման նոր ուղիներով գնալու»,- նկատեց նախարարը։
Նա հաստատեց լուրերը, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի իրենց թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է։
ՄԻՏՔ․am-ի կողմից․ Հուսանք նրանց թվում կլինի նաև Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի տնօրեն պարոն Միրոյանն ու աշխատակցուհի Լիլիա Բադալյանը։
Բաց մի թողեք
Յուրաքանչյուր պատմություն եզակի է, չվերջացող պայքարի, մարդկային ուժի և հավատի վառ օրինակ է Աննան. Տեսանյութ
Հայաստանում բժիշկները փրկել են շնչահեձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը
«Արթմեդ» ԲԿ-ում 30 տարվա մանկավարժին վիրաբույժը սարքել է կես մարդ. բժշկական համայնքից հեռացնել նման «վայ» բժիշկներին