Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։
Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։
«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է Արթուր Ալեքսանյանին և Արմեն Բաբալարյանին։
Սա ևս մեկ անգամ ընդգծում է հայկական ըմբշամարտի դերը և տեղը մարզաձևի համաշխարհային քարտեզում։
Շնորհակալություն ենք հայտնում նաև Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհրդին՝ մեր մարզիկի և մարզիչի աշխատանքը արժանիորեն գնահատելու համար»,- ասված է հաղորդագրությունում։






Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ