Եվրոպական խոշոր քաղաքներում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել ցույցերի՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության հետ։
Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Բեռլինում ցուցարարները հավաքվել են Tesla-ի ցուցասրահի և ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ բողոքելու Թրամփի և Tesla-ի գործադիր տնօրեն և կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի դեմ: Որոշ մասնակիցներ ցուցանակներ են պահել՝ կոչ անելով «վերջ տալ քաոսին» Միացյալ Նահանգներում:
Փարիզում ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ «Դիմադրի՛ր բռնակալին», «Օրինաց երկիր», «Ֆեմինիստները հանուն ազատության, ոչ թե ֆաշիզմի» և «Փրկի՛ր ժողովրդավարությունը» գրություններով ցուցապաստառներով։
Հանրահավաքներ են անցկացվել նաև Լիսաբոնում, Մայնի Ֆրանկֆուրտում և Լոնդոնում։
Թրամփի վարչակազմի քաղաքականության դեմ ապրիլի 5-ին բողոքի ցույցեր են սկսվել նաև ԱՄՆ-ում:
CNN-ի փոխանցմամբ՝ դեմոկրատական շարժման կազմակերպիչները նախատեսում են ավելի քան 1400 հանրահավաք անցկացնել 50 նահանգում և Կոլումբիայի շրջանում։
Հանրահավաքները Hands Off կարգախոսով են («Ձեռքերը հեռու՛»): Մարդիկ հավաքվում են նահանգի օրենսդիր մարմինների, դաշնային գրասենյակների, Կոնգրեսի գրասենյակների և քաղաքապետարանների մոտ:
Բաց մի թողեք
Կջարդեմ ընդդիմության կեղտոտ ձեռքերը․ Բռնապետ Էրդողանը կատաղել է
«Ուկրաինայի ԶՈՒ-ն գերի է վերցրել ռուսական բանակի կողմից կռվող Չինաստանի երկու քաղաքացու». Զելենսկին արձագանք է պահանջում. Լուսանկար
Մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը․ Ինչ է սպասվում Վրաստանին