ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ «Viva Արմենիա» ընկերությանը 10 տարի ժամկետով տրամադրվել են 2300-2350ՄՀց և 2350-2400ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածներ՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան առավել լայն տարածելու համար։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 2.5 միլիարդ ՀՀ դրամ։ «Վիվա Արմենիա» ընկերությունը ստանձնել է հետևյալ պարտավորությունները՝
1. 3 տարում մայրուղիների 98%-ը ծածկել շարժական ինտերնետով,
Դրանցից առնվազն 10%-ը՝ 5G տեխնոլոգիայով:
2. Յուրաքանչյուր նոր մայրուղի՝ շահագործումից հետո 3 տարում՝ 98% շարժական ինտերնետով 10%՝ 5G-ով.
3. 3 տարում Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքների տարածքի 20%-ը՝ 5G-ով Ինժեներական քաղաք, Զվարթնոց, Գյումրու, Կապանի օդանավակայաններ Բոլոր սահմանային գործող և նոր մաքսակետերը լիարժեք 5G ծածկույթ.
4. 5 տարում վերոնշյալ 4 քաղաքների 40%-ը՝ 5G ծածկույթով,
Ակադեմիական քաղաքի ամբողջ տարածքը՝ 5G-ով:
5. 7 տարում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքային բնակավայրի 60%-ը՝ 5G տեխնոլոգիայով:
Այս քայլը նշանավորում է նոր փուլ Հայաստանի թվային զարգացման ճանապարհին»,- գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։
Բաց մի թողեք
Անկում տարադրամի շուկայում․ ապրիլի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Սալմոնելաներ, ավելացված խոնավություն. կասեցվել է «Արաքս թռչնաֆաբրիկայի» արտադրամասի գործունեությունը
Ռուբլին էժանացել է․ ապրիլի 7-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են