Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։
Այսպիսով, Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11 528 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 20 967 է։
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 37։
Կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 3 669 քվե – 7 մանդատ
«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 6 508 քվե – 12 մանդատ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 900 քվե – 2 մանդատ
«Կայունություն» կուսակցություն՝ 426 քվե – 0 մանդատ։
Անվավեր քվեաթերթիկները թիվը 23 է, արձանագրվել է 6 անճշտություն։
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 35 է։
Կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե – 14 մանդատ
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե – 8 մանդատ
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1 695 քվե – 0 մանդատ
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե – 2 մանդատ
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»՝ 652 քվե – 0 մանդատ
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 2 113 քվե – 0 մանդատ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 1 407 քվե – 0 մանդատ
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե – 6 մանդատ
«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե – 3 մանդատ։
Անվավեր քվեաթերթիկների թիվը 607 է, անճշտությունների գումարային չափը՝ 69։
Բաց մի թողեք
Ցույցերից վախեցան․ Կառավարությունը ԼՂ-ից տեղահանված սոցիալապես խոցելի ընտանիքների համար լրացուցիչ ծրագիր կգործարկի. փոխվարչապետ
Ադրբեջանի ԶՈՒ հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ-ն հերքում է տարածել
Երբեմն արձանագրվում են անկանոն կրակոցներ, թիրախային կրակոցների մասին պատշաճ հաղորդվում է․ ՀՀ ՊՆ