«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019-ի առաջարկը,
*մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրո կետը,
*երկիրը ներքաշել արտաքին ու ներքին մղձավանջի ու քաոսի մեջ,
*Պրահայում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը,
*Արցախը զրկել անվտանգային որևէ երաշխիքից,
*կանաչ լույս վառել ցեղասպան ագրեսորի առջև ու հանցակից դառնալ նրան․․․
*հայրենազրկել ու երեքհազարամյա բնօրրանից տնավեր դարձնել 150000 բնիկ արցախահայությանը,
*այս ամբողջ ընթացքում կազմաքանդել ամեն բան ու սեփական ձեռքերը հեղել 5000 երիտասարդի արյամբ․․․ ու հայտարարել՝
*թե Արցախահայության իրավունքների պաշտպանությունը դուրս է ՀՀ օրակարգից․․․
*Սա տիեզերական անբարոյականություն է, նույնքան էլ տիեզերական դավաճանություն՝ պատմության էջերում ու մեր ամոթի մատյանում դաջված»:
Բաց մի թողեք
Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում հարուցելն անօրինական է․ Փաստաբան
Իմ ազատ կամքով մասնակցել եմ գրեթե բոլոր հասարակացունց հանրահավաքներին ու ցույցերին. Հայր Ասողիկ
Միայն մեր միասնական անարդարության դեմ պայքարելու կամքն է, որ կարող է կասեցնել բռնшճնշnւմների այս ալիքը