«Շուրջ 8 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռ քննում է Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջադեպի գործը: Հետաքրքիր է ինչ են փորձում պարզել իրավապահները, որ մինչ օրս չեն բացահայտել, որ մինչ այս պարզ չէ։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը օգոստոսի 26-ին միջադեպի կիզակետում էր հայտնվել։
Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Hayat Project-ի համերգի ժամանակ ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ինչպես նաեւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ վիճաբանության մեջ են մտել այն բանի համար, որ նա պատվիրել է երգ՝ «Вот такая доля воровская»-ն, ու մարզպետը ընդդիմացել էր՝ ասելով. «Ես այստեղ, դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում»։
Եվ ահա, իրավապահները մարզպետից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել, թող հարթվի, անցնի ամեն բան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ միջադեպի գործով 30-ից ավելի անձանց են տարել հարցաքննությունների՝ միջադեպի մանրամասները պարզելու համար:
ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ գործով քրեական վարույթը շարունակվում է:
Հատկանշականն այն է, որ իրավապահները «օրենքով գողի» զարմիկին շտապ բերման ենթարկեցին, իսկ ահա ՔՊ-ի «սրտի» պաշտոնյան՝ ի դեմս Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, մինչ օրս անպատիժ է»։

Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման